22 օգոստոսի 2013 - 12:37 AMT
Եգիպտոսի համբերությունը Թուրքիայի հարցում սպառվել է

Եգիպտոսի պաշտոնական MENA գործակալությունը տարածել է երկրի կառավարության հաղորդագրությունը՝ կապված Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության հետ:

Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսի նախագահ Մուրսին պաշտոնանկ արվեց Իսրայելի դավադրության արդյունքում: Եգիպտոսի կառավարության հայտարարության մեջ ասվում է. «Եգիպտացիների համբերությունը սպառվում է: Նրա իսլամական ու արաբական բնույթն ակնհայտ է»:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր. «Թուրք վարչապետի նման մեկնաբանությունը նոնսենս է»: Իր հերթին Իսրայելի ԱԳ նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը Էրդողանին համեմատել է Գեբելսի հետ: