Օգոստոսի 22-ին` ժամը 09.37-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, մարզի Վայոց ձորի մարզի Հոռս գյուղում տեղացած հոռդառատ անձրևի հետևանքով խցանվել են գյուղի ոռոգման խողովակները (մոտ 1,5 կմ) և միջհամայնքային ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտային բաժնի պետը և գյուղվարչության աշխատակիցը: