Թուրքիան գաղտնի դիվանագիտություն է վարում Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Anadolu գործակալությունը: «Առաջին անգամ ես հայտարարում եմ, որ այս պահին մենք գաղտնի դիվանագիտություն ենք վարում Մուրսիի հետ հանդիպելու համար»,-ասել է Դավութօղլուն:
Ըստ նախարարի, մինչ ռազմական հեղաշրջումը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հանդիպել է Մոհամմեդ Մուրսիի հետ: «Հոսնի Մուբարաքի ազատ արձակումը, քանի դեռ Մուրսին կալանքի տակ է, կփոխի իրադարձությունների ընթացքը»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: