22 օգոստոսի 2013 - 16:40 AMT
Լորան Ֆաբիուս. Ֆրանսիան կարող է ուժային պատասխան տալ Սիրիայի իրավիճակին՝ շրջանցելով ՄԱԿ-ը

Ֆրանսիան հնարավոր է համարում «ուժային պատասխանը» Սիրիայի քիմիական գրոհին, եթե ՄԱԿ ԱԽ-ն ոչինչ չձեռնարկի: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ֆաբիուսը պատմել է, որ ունի իրազեկման իր աղբյուրը՝ դա Ահմադ Ջարբան է, ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարը: Ըստ նախարարի, նա ամբողջությամբ հաստատել է Ասադի ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումն ու մարդկային զոհերը: «Դա ճիշտ է, դա սարսափելի սպանդ է»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը: