22 օգոստոսի 2013 - 16:44 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիա ժամանող վարձկանների քանակը հասել է գագաթնակետին

Սիրիա ժամանող վարձկանների քանակը համադրելի է Իրաքում հակամարտության ամենամեծ ցուցանիշների հետ 2005-2007թթ., հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ճեպազրույցի ժամանակ:

«Չնայած ձեռնարկվող ջանքերին և արտաքին աջակցությանը, ապօրինի զինված կազմավորումներին դեռ չի հաջողվում բեկել իրավիճակն իրենց օգտին»,-ասել է Լուկաշևիչը: