ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը ՌԴ չեղյալ չի հայտարարվել, այն հետաձգվել է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Այցը հետաձգվել է, սակայն չեղյալ չի հայտարարվել: Պարոն Օբամայի հրավերը ուժի մեջ է, մենք հուսով ենք, որ ինչ-որ փուլում այն կօգտագործվի»,-ասել է նա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հրաժարվել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, այդ որոշումը շաղկապելով այդ թվում նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու հետ: Կրեմլը հայտարարել է, որ հիասթափված է, սակայն Օբամայի հրավերն ուժի մեջ է մնում: