22 օգոստոսի 2013 - 18:40 AMT
Բաց նամակ նախագահին. Մի քանի կառույցների պատճառով շուտով 300 կապանցի կկորցնի իր աշխատանքը

Կապանի տարածաշրջանի հասարակական կազմակերպությունները անհանգստացած են պետական կառույցների վարքագծով: Նրանք այսօր բաց նամակով դիմել են Սերժ սարգսյանին: ՀԿ ներկայացուցիչները հայտնում են, որ Բնապահպանության նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրենց գործառույթները իրականացնում են ոչ պատշաճ և եթե շարունակեն այդպես շարունակական լինելու «Դանդի Փրեշս Մեթալս Կապան« ՓԲ ընկերությանը ստիպված կլինի աշխատանքից ազատել ընկերության մոտ 300 աշխատակիցների:

«Այս ընկերությունը Կապանում սոցիալական կայունություն ապահովող ձեռնարկություն է և մենք չենք կարող հանդուրժել, որ պետական կառույցները արհեստականորեն վարչարարական խնդիրներ առաջացնեն` խախտելով ընկերության բնականոն գործունեությունը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մարզկենտրոնի համար, հայցում ենք Ձեր միջամտությունը, վերոնշյալ կառույցների համապատասխան պաշտոնյաների հանդեպ ծառայողական քննություն անցկացնելու և պետական տարբեր կառույցների կողմից անհարկի խոչընդոտները վերացնելու նպատակով»,-ասված է ՀԿ ներկայացուցիչների բաց նամակում: