23 օգոստոսի 2013 - 10:20 AMT
Մահապարտ-ահաբեկչի հարձակման արդյունքում Իրաքում 14 մարդ է զոհվել

Զորամասում մահապարտ-ահաբեկչի հարձակման արդյունքում Իրաքում 14 մարդ է զոհվել, այսօր հայտնել են երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Մահապարտը եղել է ականապատված ավտոմեքենայի ղեկին:

Միջադեպը տեղի է ունեցել Ռամադիում` Բաղդադից 100 կմ դեպի արևմուտք: Զոհվածների մեծ մասը զինծառայողներ են, ավելացրել են ոստիկանությունում: Ահաբեկչության մասին հավելյալ տեղեկություններ հայտնի չեն, փոխանցում է РБК-ն: