17 մարտի 2006 - 14:37 AMT
ԼՂՀ ապագա սահմանադրությունը պետք է համապատասխանի միջազգային նորմերին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում քննարկվել են Սահմանադրության երկու նախագծերը: Քննարկումներին մասնակցել են հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, քաղաքական ուժերի ղեկավարները: ԼՂՀ նախագահի առաջարկով, փորձագիտական խումբը պետք է ուսումանսիրի քննարկման արդյունքում արված դիտողությունները եւ առաջարկները եւ համապատասխան եզրակացություն պատրաստի: Ա.Ղուկասյանը կարեւորեց այն, որ ԼՂՀ ապագա սահմանադրությունը պետք է համապատասխանի միջազգային նորմերին եւ ընդգծեց, որ Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի ոչ միայն ԼՂՀ հանրությանը եւ քաղաքական ուժերին, այլ նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի փորձագետներին: