23 օգոստոսի 2013 - 13:25 AMT
ՊՆ. Սյունիքում մեկ զինծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի հատվածում, հակառակորդի գնդակից մեկ զինծառայող զոհվել, մյուսը՝ վիրավորվել է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,մանրամասներ ասել չի կարող, քանի որ միջադեպի հանգամանքները դեռևս ճշտվում են: Հովհաննիսյանի խոսքով, վիրավոր զինծառայողին տեղափոխում են հիվանդանոց: