23 օգոստոսի 2013 - 15:59 AMT
Իրանի ԱԳՆ. Միջուկային զենքի առկայությունը մենք դիտարկում ենք որպես սպառնալիք երկրի անվտանգությանը

Միջուկային զենքի առկայությունը մենք դիտարկում ենք որպես սպառնալիք երկրի անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նոր նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

«Իրանի ժողովուրդը չի հրաժարվում իր իրավունքից, և ոչ մի կառավարություն չի կարող անտեսել ժողովրդի իրավունքները: Սակայն մենք ցանկանում ենք ապացուցել աշխարհին, որ Իրանի կողմից ոչ մի սպառնալիք չկա. մենք միջուկային զենքը դիտարկում ենք որպես մեր անվտանգության բաղկացուցիչ մաս, և հակառակը, զենքի առկայությունը մենք դիտարկում ենք որպես սպառնալիք»,-ասել է նա, հայտնում է Mehrnews-ը: