23 օգոստոսի 2013 - 18:11 AMT
ԿԱՐԾԻՔ
Աուրելիա Գրիգորիուն որպես ադրբեջանական քարոզչության հայելի

Եթե ճիշտ է, որ յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է, ապա դա լիովին վերաբերում է Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուին, որը պարգևատրվել է «Հեյդար Ալիևի» ոսկե մեդալով հատուկ ծառայությունների համար: Նրա ծառայություններն Ադրբեջանի առջև իրոք արժանի են եթե ոչ մեդալի, ապա գոնե «Շողրեթ» (Փառքի) շքանշանի: Ճիշտ է «Ոսկե աստղին» դեռ չի հասնի, բայց դրա համար Գրիգորիուն պետք է մեկնի Արցախի Հանրապետություն ու փորձի անել նույնն, ինչ արեց Երևանում: Նշենք, որ Արցախում նրան կստիպեին լռել առաջին իսկ բառից հետո՝ լավագույն դեպքում ուղղակի անջատելով բարձրախոսը:

2013 թվականի հուլիսի 4-ին Գրիգորիուն ելույթ ունեցավ Երևանում Հայաստանի Սահմանադրական դատարանի կազմակերպած միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Նա մեղադրեց Հայաստանի իշխանություններին «ադրբեջանական տարածքները զավթելու և ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության մեջ», և գնահատելով դա որպես ագրեսիա, ասաց, թե Հայաստանը չի պահպանում միջազգային իրավունքը: Այսինք, փաստացի, բառ առ բառ կրկնեց ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր դրույթը տարածքների 20 տոկոսի, մեկ միլիոն փախստականների և նման այլ հեքիաթների մասին, որոնց արդեն չեն հավատում նույնիսկ բուն Ադրբեջանում, չմոռանալով նաև ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին, որոնց մասին միայն Ադրբեջանում են հիշում և ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ում, մոտավորապես 10 տարին մեկ: Ակնհայտորեն Գրիգորիուն իրենից շատ գոհ էր, բայց գերագնահատեց իր հնարավորությունները:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ մեդալը հանձնվել է մարդու իրավունքների ու ադրբեջանական իրողությունների պաշտպանության համար ողջ աշխարհում, ինչպես նաև թուրքալեզու պետությունների ու Ադրբեջանի միջև կապերի զարգացման համար: Տարօրինակ է այս ամենը կարդալ, առավել ևս, որ, եթե հիշողությունը մեզ չի դավաճանում Գրիգորիուն քրիստոնյա է և նրան կարծես սազական չէ առաջ մղել թուրքական արժեքները: Հասկանալի է, որ ավելի հեշտ է ուրիշի աչքի փուշը տեսնել, քան սեփականի գերանը: Մոլդովացի օմբուդսմենին կարելի է հասկանալ, հատկապես եթե հիշենք նրա էջը Facebook սոցցանցում, որտեղ նա գրեթր սեր է խոստովանում Իլհամ Ալիևին: Իսկ քանի որ Ադրբեջանի նախագահն այնուամենայնիվ կովկասցի տղամարդ է, նվազագույնը, ինչ նա կարող էր անել, դա Գրիգորիուին մեդալով պարգևատրելն էր: Ինքը Գրիգորիուն ժամանակ առ ժամանակ կրակին յուղ էր լցնում տարօրինակ հայտարարություններ անելով այն մասին, թե իբր նրան հետապնդում են « ASALA-ի հայ գրոհայինները»: Դե ինչպես բացատրես անկիրթ կնոջը, որ ASALA-ն վաղուց արդեն չի գործում, և նրա այդ բոլոր «վախերը» զուտ էժանագին PR ձև են: Եվ Մոլդովայի իշխանությունների հետապնդումները, ինչպես նա նկարազարդ ներկայացնում է, ընդհանուր ոչ մի բան չունեն Հայաստանի հետ: Երևանը չի միջամտում ինքնիշխան պետության գործերին, սակայն, միևնույն ժամանակ, չպետք է թույլ տա, որ միջամտեն իր գործերին: Զարմանալի է նաև, որ նման կասկածելի ճանաչման արժանացած անձինք հանդես են գալիս Իլհամ Ալիևի կողմից: Ավելի ճիշտ, ծախվում են և պարզ է, որ բավականին էժան:

Չգիտես ինչու հիշեցի ռուս գրող Վիկտոր Անդրիյանովին, որը «Ականավոր մարդկանց կյանքը» գրքաշարի շրջանակներում, լույս ընծայեց Հեյդար և Իլհամ Ալիևների կեսագրությունները, և որին վճարեցին 12 հազար դոլար երկու գրքի համար: Կարգին գրողը այդ գումարով ուղղակի չէր համաձայնվի դա անել: Երկու գրքերի արժանիքների մասին ուղղակի կլռենք՝ այնտեղ այնքան կեղծիք կա, որ ուղղակի զարմանալի է: Այդպես է նաև Աուրելիա Գրիգորիուի դեպքում:

Եվ ամենահետաքրքրականը՝ Գրրգորիուն ներկայացվել է Թուրքալեզու պետությունների քաղաքականության աջակցության այդ բարձր պարգևին Կենտրոնական Ասիայի ադրբեջանական ՀԿ-ների ներկայացմամբ: Ի՞նչ կապ ունի այստեղ Կենտրոնական Ասիան: Կամ Նազարբաևն ու ընկերները ուղղակի ընդառաջել են Իլհամ Ալիևին: Սակայն դա ուղղակի աչք է ծակում: Ապագայի համար մնում է խորհուրդ տալ նույն Բաքվին ավելի զգուշավոր լինել «բարձրախոս» ընտրելիս, թե չէ սիրուն չի ստացվում. մի կին, որին ոչ ոք չի նկատում հայրենիքում, դառնում է ադրբեջանցի քարոզիչների ֆավորիտը: Իսկ գուցե՞ Աուրելիուին արժե Բաքու տեղափոխվել, այդպես և նրա համար ավելի հանգիստ կլինի, և բոլորի: Բայց դե այնտեղ էլ նա ոչ ոքի հարկավոր չէ, Գրրգորիուի նմանները Բաքվում շատ են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News