24 օգոստոսի 2013 - 10:41 AMT
Բաղդադում պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել

Բաղդադում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Առնվազն 50 մարդ տուժել է:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի սրճարանում, ուր հիմնականում այցելում են ընտանիքներով, երեխաների հետ: Զոհերի մեծ մասը պայմանավորված է սրճարանի փոքր չափերով և պայթյունի ուժգնությամբ: Զոհվածների զգալի մասը երեխաներ են: