Բոլիվիայում կալանավայրում ծագած ընդվզման հետևանքով 30 մարդ է զոհվել, շուրջ 50 վիրավորվել է, հայտնում է Բի-բի-սին:
Ըստ բանտապետի, անկարգությունները սկսվել են օգոստոսի 23-ի առավոտյան: Բանտախցերից մեկում կալանավորները պրոպան են պայթեցրել, հրդեհի մարման համար 2 ժամ է պահանջվել:
Այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկվում է: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արդեն կարգադրել է անհապաղ հետաքննել պատահարը: Զոհվածների թվում նաև երեխա կա, որը բանտում էր ապրում՝ ազատազրկված ծնողների հետ: