Սիրիական զորքերը Դամասկոսի արվարձանում հայտնաբերել են ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքի պահեստ: Այդ մասին այսօր հայտնել է «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը:
Մի քանի զինծառայողների մոտ շնչահեղձության նոպա է սկսվել, նրանց շտապ տեղափոխել են հոսպիտալ: Տուժածնեի ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն մի քանիսի վիճակը կրիտիկական է: