26 օգոստոսի 2013 - 13:00 AMT
Թուրքիան պատրաստ է միանալ Սիրիայի դեմ միջազգային կոալիցիային

Թուրքիան պատրաստ է միանալ Սիրիայի դեմ միջազգային կոալիցիային, նույնիսկ եթե չլինի ՄԱԿ ԱԽ ռազմական գործողություններ սկսելու թույլտվությունը: Այդ հայտարարությունն արել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի շտաբերի պետերի հանդիպման շեմին, որը կայանալու է օգոստոսի 26-ին Հորդանանում:

«Մենք միշտ գերադասում ենք աշխատել ըստ ՄԱԿ բանաձևերի: Սակայն, եթե ԱԽ-ն որոշում չկայացնի Սիրիայի վերաբերյալ, մենք կքննարկենք մեր գործողությունների տարբերակները: Այժմ 36-37 երկիր քննարկում է այդ այլընտրանքը: Եթե այդ քննարկումների արդյունքում կոալիցիա ձևավորվի Սիրիայի դեմ, Թուրքիան իր տեղը կգրավի այդ կոալիցիայում», ասել է նա, գրում է «Միլիեթը»: