26 օգոստոսի 2013 - 16:16 AMT
Սիրիացի գրոհայինները գնդակոծել են ՄԱԿ փորձագետներին

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ՄԱԿ փորձագետները, որոնք երկուշաբթի ուղևորվել են դեպի քիմիական զենքի ենթադրյալ կիրառման վայր, գնդակոծության են ենթարկվել գրոհայինների կողմից, որոնց իշխանությունները «ահաբեկիչներ» են անվանում, հայտնում է SANA-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիպուկահարները գնդակոծել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները հետաքննող ՄԱԿ թիմի շարասյունը: Միջադեպի արդյունքում վնասվել է տեսուչների ավտոմեքենան: Փորձագետները ստիպված էին հետաձգել ուղևորությունը, նրանք կվերադառնան աշխատանքին, երբ նոր տրանսպորտային միջոց գտնեն: