Իշխանափոխությունը Սիրիայում չի հանգեցնի քաղաքացիական պատերազմի դադարեցմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում:
«Եթե ոմանք կարծում են, որ ռմբակոծելով Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները և կռվի դաշտը թողնելով ռեժիմի հակառակորդներին, ամեն ինչ կվերջանա, ապա դա պատրանք է: Նույնիսկ եթե հաղթանակ լինի, քաղաքացիական պատերազմը կշարունակվի: Միայն թե կառավարական կողմը կվերափոխվի ընդդիմության»,-ասել է Լավրովը:
«Մենք արդեն տեսնում ենք այդ տարածաշրջանում այլ հակամարտություններին նախորդ միջամտությունների հետևանքները»,-ասել է Լավրովը, նկատի ունենալով Լիբիան ու Իրաքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: