27 օգոստոսի 2013 - 12:51 AMT
Քերի-Լավրով հանդիպումը Սիրիայի վերաբերյալ հետաձգվել է

ԱՄՆ պետքարտուղարությունը հետաձգել է օգոստոսի 28-ին կայանալիք բանակցությունները ռուս դիվանագետների հետ Սիրիայի գծող խաղաղ խորհրդաժողովի նախապատրաստման ուղղությամբ, հայտնում է Associated Press-ը, ԱՄՆ ԱԳ գերատեսչությունում բարձրաստիճան պաշտոնյաների վրա հղումով:

Որոշումն ընդունվել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման շուրջ շարունակվող խորհրդակցությունների պատճառով: Պետքարտուղարությունը նշել է, որ խոսքը բանակցությունները հետաձգելու մասին է, ոչ թե դրանցից հրաժարվելու: