27 օգոստոսի 2013 - 14:06 AMT
Թուրք ընդդիմադիրին շնորհվել է գերմանական M100 Media Award մրցանակը

Թուրք ընդդիմադիրին շնորհվել է գերմանական M100 Media Award մեդիամրցանակը՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ֆլեշմոբի կազմակերպման համար: Այդ մասին ասվում է մրցանակի կայքում: Թուրք պարող և խորեոգրաֆ Էրդեն Գյունդյուզի պարգևատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Պոտսդամում:

Ժյուրին նշել է նրա ավանդը ինքնաարտահայտման ազատության և մարդու իրավունքների համար պայքարում: Մրցանակի արժանացած ֆլեշմոբը ստացավ «Կանգնած մարդը» անվանումը: Գյունդյուզը հունիսին և հուլիսին մի քանի շաբաթ դուրս էր գալիս Ստամբուլի Թաքսիմ հրապարակ, որտեղ տեղի են ունեցել բողոքի հիմնական գործողությունները, կանգնում էր դեմքով դեպի Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնը և միայնակ կանգնում էր այդպես ժամերով: Հետո նրա օրինակին հետևեցին մյուս ցուցարարները: