27 օգոստոսի 2013 - 16:24 AMT
Սերգեյ Կարնաուխով. Հայաստանն ու Արցախը պետք է զերծ պահել Ադրբեջանի ոտնձգություններից

Արցախ այցելած ռուս լրագրողների ու հասարակական գործիչների կազմում է նաև Սերգեյ Կարնաուխովը: Նա հենց այն մարդն է, որը դարձավ հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի քրեական հետապնդման նախաձեռնողը «Կիրովլեսի» գործով: Կարնաուխովի դիմակայությունը Նավալնիի հետ սկսվել է վաղուց, երբ Կարնաուխովը դեռ Կիրովի մարզի փոխնահանգապետն էր: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Սերգեյ Կարնաուխովը նշեց, որ իր այցը Արցախի Հանրապետություն, նաև կոչված է զերծ պահելու ԼՂՀ-ն ու Հայաստանը Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ոտնձգություններից: «Հայաստանը պետք է զգուշավոր լինի. ամերիկյան աշխարհաքաղաքականության տեսակետից Հայաստանը «թիրախային երկիր է», որին հեշտ է հարվածել»,-ասել է նա: Ըստ նրա, հենց հիմա է հարկավոր համախմբել հասարակության առողջ ուժերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, հակազդելու համար իրադարձությունների զարգացմանը ամերիկյան սցենարով:

Սերգեյ Կարնաուխովը մասնագիտությամբ իրավաբան է, որը մասնագիտանում է օպերատիվ-տնտեսական գործերով: Պաշտպանելով թեզը, նա աշխատել է ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի ներքին գործերի մարմինների օպերատիվ աշխատանքի ամբիոնի դասախոս:

Ներկայումս համակարգում է ՌԴ կառավարությանը կից Կիրովի մարզի կառավարության աշխատանքը և կազմակերպում է համագործակցությունը իշխանության դաշնային մարմինների հետ: Նա նաև մարտական գործողությունների վետերան է, ունի պետական ու գերատեսչական պարգևներ: