27 օգոստոսի 2013 - 17:43 AMT
ՀՀ մաքսային և անձնագրային սահմանակետերում տեղադրվել են Օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները

Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաև Զվարթնոց օդանավակայանի սրահներում:

Եթե մաքսատանը խնդիրներ են ծագում ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի և վճարների հաշվարկման և գանձման հետ կապված, կամ առանց Ձեր իմացության դրանք զննվում կամ փոփոխության են ենթարկվում, կարող եք ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Օմբուդսմենն իր երախտագիտությունն է հայտնոմ Ազգային անվտանգության խորհրդին՝ սահմանային անցակետերում պաստառների տեղադրման թույլտվություն ստանալու համար և Զվարթնոց օդանավակայանին՝ հոլովակները անվճար հիմունքներով տեղադրելու համար: