27 օգոստոսի 2013 - 18:06 AMT
Արևմուտքը պատրաստվում է ռմբակոծել Սիրիան

Արևմտյան երկրները զգուշացրել են Սիրիայի ընդդիմությանը, որ մի քանի օրից ռազմական գործողություն կսկսվի Բաշար Ասադի ռեժիմի դեմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ այդ տվյալների, համապատասխան խոսակցությունը տեղի է ունեցել եվրոպացի ու ամերիկացի դիվանագետների հանդիպմանը սիրիական ընդդիմության ղեկավարության հետ:

Արևմուտքի ներկայացուցիչներն ասել են, թե գործողության նպատակը կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման կանխումը կլինի: Սիրիացի ընդդիմադիրները արևմտյան գործընկերներին են փոխանցել օդային հարվածի իրենց թիրախների ցուցակը: