27 օգոստոսի 2013 - 18:23 AMT
ՌԴ ԱԳՆ. Զինված միջամտությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հղի է աղետալի հետևանքներով

ՄԱԿ ԱԽ շրջանցելու փորձերը, հերթական անգամ արհեստական պատրվակներ որոնելը զինված միջամտության համար տարածաշրջանում հղի են նոր տառապանքներով Սիրիայում ու աղետալի հետևանքներով Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի երկրների համար: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ՝ Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան հանդիպումը հետաձգելու ԱՄՆ որոշման կապակցությամբ:

«ԱՄՆ որոշումը Հաագայում կայանալիք հանդիպումը հետաձգելու մասին հակառակ ազդանշանն է ընդդիմությանը՝ խրախուսելով նրա անզիջում դիրքորոշումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: