28 օգոստոսի 2013 - 12:45 AMT
Facebook. 2013-ին իշխանությունները 38 հազար օգտատերի անձնական տվյալներն են պահանջել

2013թ. ԱՄՆ իշխանությունները Facebook 38 հազար օգտատերի անձնական տվյալներն են պահանջել և սոցցանցի աշխատակամը բավարարել է հարցումների մեծ մասը, հայտնել է ընկերությունը իր առաջին հաշվետվության մեջ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Հաշվետվությունը հաջորդեց Էդվարդ Սնոուդենի գործին: Հաշվետվությունը ներառում է օգտատերերի անձնական տվյալների մասին հարցումները ԱՄՆ օտարերկրյա հետախուզությունների հսկողության մասին օրենքի շրջանակներում:

Այլ երկրների, մասնավորապես, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի և ԳԴՀ իշխանությունները ևս տեղեկատվություն են պահանջել հազարավոր օգտատերերի մասին: