28 օգոստոսի 2013 - 12:00 AMT
Այսօր կբացվի Վենետիկի 70-րդ կինոփառատոնը

Այսօր, օգոստոսի 28-ին Լիդո կղզում իր աշխատանքը կսկսի Վենետիկի 70-րդ կինոփառատոնը: Այս տարի հիմնական մրցույթին մասնակցում է 20 ֆիլմ:

Փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Բացման կինոնկարը կլինի մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիան», որը առաջին ֆիլմն է 3D ձևաչափով փառատոնի պատմության մեջ:

Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորում է ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին: