28 օգոստոսի 2013 - 12:41 AMT
Լոբբինգի գծով փորձագետը դասախոսություն է կարդացել Արցախի համալսարանում

Ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի շրջանակներում՝ բիզնեսի և իշխանությունների միջև հարաբերությունների փորձագետ, «Լոբբիզմ ռուսական ձևով. Բիզնեսի և իշխանությունների միջև» գրքի հեղինակ Իրինա Տոլմաչևան օգոստոսի 26-ին Արցախի պետական համալսարանում դասախոսություն է կարդացել «Ռուսաստանի պետական մարմինների և բիզնեսի միջև հարաբերությունների առանձնահատկությունները (լոբբիզմը Ռուսաստանում)» թեմայով, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Զարմանալի է, բայց լոբբինգը, չնայած իր բազմադարյա պատմությանը, հստակ սահմանում չունի: Հնարավոր է, այն պատճառով, որ այդ գործունեությունը շատ բարդ է ու բազմակողմանի, իսկ նրա առանձնահատկությունները ձևավորվում են մշակույթի, ավանդույթների, հասարակական ինստիտուտների ու հոգեբանության ազդեցության տակ: Այնուամենայնիվ, ցանկացած պրոֆեսիոնալ լոբբիստ հստակ գիտի, թե ինչով է զբաղվում»,-ասել է Տոլմաչևան ներածական խոսքում: