28 օգոստոսի 2013 - 16:54 AMT
Օգոստոսի 28-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.95 դրամ

Օգոստոսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,800 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406. 00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.00 դրամ:

Օգոստոսի 28-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.95 դրամ՝ օգոստոսի 27-ի համեմատ նվազելով 0.01 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 542.84 դրամ՝ ավելանալով 1.19 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 կետով՝ 12.24 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: