28 օգոստոսի 2013 - 18:27 AMT
«Ալ Քայիդան» սպառնում է «Վրեժի հրաբուխով»

«Ալ Քայիդայի» ստորաբաժանումներից մեկը սպառնում է «Վրեժի հրաբուխով» սիրիական հատուկ ծառայություններին ու զինվորականներին ի պատասխան քիմիական հարձակման Դամասկոսի արվարձանում: Այդ մասին հայտնել է ամերիկյան SITE Intellegence Group կազմակերպությունը, որը ահաբեկչական ինտերնետ ռեսուրսների մշտադիտարկում է իրականացնում:

Խմբավորումներից մեկը խոստացել է պատժել Սիրիայի իշխանություններին ոճրագործությունների համար՝ ներառյալ ենթադրյալ քիմիական գրոհը անցած շաբաթ:

«Նրանք որոշել են հարված հասցնել ռեժիմի հիմնական հանգույցներին մնացած երկրից կտրված Դամասկոսում»,-ասվում է հայտարարության մեջ: