28 օգոստոսի 2013 - 18:19 AMT
«Արմավիան» շարունակում է վճարել աշխատավարձի գծով կուտակված պարտքերը

Օգոստոսի 28-ին «Արմավիա» ընկերությունը հերթական անգամ կվճարի ուղեկցորդների աշխատավարձերը: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, աշխատավարձ կստանան 7 բորտուղեկցորդ փետրվար ամսի համար և 24 բորտուղեկցորդ՝ մարտ ամսվա համար:

Օգոստոսի 24-ին փետրվար ամսվա աշխատավարձն արդեն ստացել են 16 ուղեկցորդներ, ավելի վաղ ևս 22 հոգի: Ընկերությունը խոստանում է մի քանի օրվա ընթացքում մարել ուղեկցորդների աշխատավարձերի պարտքերը