29 օգոստոսի 2013 - 09:25 AMT
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 1-2 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության հաղորդած տվյալների համաձայն` օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 1-2, արևելյան շրջաններում 3-4 աստիճանով, օգոստոսի 30-31-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը և մյուս օրը, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: