29 օգոստոսի 2013 - 11:23 AMT
Արցախում զինվոր է վիրավորվել

Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը:ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում նե, որզինծառայողի վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: