29 օգոստոսի 2013 - 12:14 AMT
Թեհրանը պատրաստ է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային ծրագրի հարցում

Միջուկային զենքին տիրելը չի կարող լիովին ապահովել ոչ մի պետության անվտանգությունը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով առաջին հանդիպման նախօրեին Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպանը: «Ելնելով դրանից Իրանը երբեք չի գնա ատոմային ռումբի ստեղծմանը և չի ներառի միջուկային արսենալի առկայության անհրաժեշտությունն իր ռազմական դոկտրինում»,-ասել է Զարիֆը:

«Իրանի միջուկային ծրագիրը երբեք չի ունեցել և չունի ռազմական բաղադրիչ»,-ասել է Զարիֆը: