29 օգոստոսի 2013 - 11:38 AMT
Հրդեհ` Արթիկում. Գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Այսօր, ժամը 03.52-ին ԱԻՆ ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Տոնակայան փողոցի 1-ին շենքի թիվ բնակարաններից մեկում:

ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Այրվել են վարձակալ Մ. Գ.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը և վարագույրը, ջերմահարվել` խոհանոցի պատերը, սեղանը և պահարանը:

Մ.Գ.-ը ոտքի հատվածում ստացել է վնասվածք և հոսպիտալացվել Արթիկ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: