29 օգոստոսի 2013 - 15:52 AMT
ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմիական գրոհի մասին պատրաստ կլինի շաբաթվա վերջում

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմիական գրոհի մասին պատրաստ կլինի շաբաթվա վերջում: Ըստ նրա, տեսուչները կավարտեն աշխատանքը ուրբաթ օրը և արդյունքների մասին կհայտնեն շաբաթ օրը:

Ըստ հաղորդագրությունների, գրոհի ժամանակ Դամասկոսի արվարձանում շուրջ 300 մարդ է զոհվել: Ինչպես չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Վաշինգտոնն այն կարծիքի է, որ քիմիական զենքի կիրառոման ետևում Սիրիայի իշխանություններն են: Ըստ նրա, քիմիական զենքի օգտագործումը շոշափում է նաև ԱՄՆ ազգային շահերը, իսկ նախահարձակ հարվածը բարենապաստ ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա: Սակայն PBS ալիքին տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ: