29 օգոստոսի 2013 - 16:01 AMT
Անցած օրվա ընթացքում արձանագրվել է 4 ավտովթար. 4 մարդ է տուժել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 2-ը, իսկ կողոպուտի և խարդախության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: