29 օգոստոսի 2013 - 16:46 AMT
Օգոստոսի 29-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.91 դրամ

Օգոստոսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,700 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406. 01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.00 դրամ:

Օգոստոսի 29-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.91 դրամ՝ օգոստոսի 28-ի համեմատ նվազելով 0.04 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 538.16 դրամ՝ նվազելով 4,68 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն մվազել է 0.01 կետով՝ 12.23 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: