29 օգոստոսի 2013 - 17:21 AMT
Թուրքիան վախենում է Սիրիայի կողմից քիմիական հարձակումից

Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ վախենում են քիմիական գրոհից Սիրիայի կողմից: Իշխանությունները սահմանամերձ պահետսները հագեցնում են հակագազերով ու մթերքով:

Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ սահմանին մոտ յոթ բունկեր կա, որտեղ բնակչությունը կարող է թաքնվել քիմիական հարձակման դեպքում: Սահմանամերձ գոտի են գործուղվել նաև քիմիական զենքի գծով 100 փորձագետներ, որոնց խնդիրն է ժամ առաջ հայտնաբերել քիմիական գրոհի ազդանշանները, գրում են թուրքական ԶԼՄ-ները: