30 օգոստոսի 2013 - 10:39 AMT
eBay-ում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը Մատենադարանում կլինի 10-15 օրից

eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը 10-15 օրից կլինի Մատենադարանում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Պայմանավորվածություն կա, ամենաուշը 10-15 օրից հանդիսավոր միջոցառում կլինի և այն կփոխանցվի Մատենադարանին: Կարևորն այն է, որ ձեռագիրը փրկվել է»,- ասաց նա:

Նարեկացու ձեռագիրը գնել է Ռուսաստանում Comedy Club Production (CCP) ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը: Ինչպես փոխանցում է «Հրապարակ» օրաթերթը, իմանալով, որ eBay-ում վաճառքի է հանվել Նարեկացու ձեռագիրը, որի մեկնարկային գինը սահմանվել է 30,000 ԱՄՆ դոլար, Ջանիբեկյանն անմիջապես կապվել է ձեռագրի սեփականատերերի հետ ու պայմանավորվել դադարեցնել աճուրդը: