30 օգոստոսի 2013 - 15:30 AMT
2013թ. օգոստոսին բենզինի գները հուլիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով

2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ: 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում բենզինի գինն աճել է 0.1%-ով, իսկ դիզելային վառելիքի գնի մակարդակը մնացել է անփոփոխ: 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ

հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.5% և 2.7% գնաճ:

2013թ. օգոստոսին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» մակնիշի բենզինը միջինը կարելի է գնել 230 դրամով, «Պրեմիումը»՝ 500 դրամով, «Ռեգուլյարը»՝ 480 դրամով: