30 օգոստոսի 2013 - 16:30 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ և հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: