31 օգոստոսի 2013 - 11:30 AMT
Ֆրանսիան կմիանա ԱՄՆ-ին Ասադի դեմ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի որոշումը, որը դեմ է քվեարկել երկրի մասնակցությանը Սիրիայում ռազմական գործողությանը, չի անդրադառնա կոալիցիային միանալու Ֆրանսիայի մտադրության վրա: «Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է, ինքն է որոշում մասնակցել, թե ոչ գործողությունը: Դա վերաբերում է և Բրիտանիային, և Ֆրանսիային»,-ասել է Օլանդը Monde-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա, Ֆրանսիան նաև դիտարկում է Սիրիա ռազմական ներխուժման տարբերակը, սակայն կոնկրետ որոշում կկայացվի «հաշվի առնելով ծանրակշիռ հիմնավորումները»:

Գերմանիան բացառել է իր մասնակցությունը ցանկացած ռազմական գործողության: