Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին Ռուսաստանին է պատասխանատու համարել Սիրիայում քիմիական զենքի արսենալների համար: Այդ մասին հայտնել է AFP-ն:
Նախարարն ասել է, որ քիմիական զենքի սիրիական պաշարները ստեղծվել են դեռ ԽՍՀՄ օրոք: «Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ասեր, որ կապահովի սիրիական քիմիական զենքի պահեստների վերահսկողությունը, դա կարող էր անդրադառնալ հետագա զարգացումների վրա»,-ասել է Սիկորսկին:
Լեհաստանը մտադիր չէ մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, որն առաջարկում է ԱՄՆ-ն: Անցած շաբաթ թուրքական Vatan թերթն իր կայքում տեսանյութ էր զետեղել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես էր Թուրքիան քիմիական զենք արտադրում: