31 օգոստոսի 2013 - 22:25 AMT
Օբաման չի հարձակվի Դամասկոսի վրա առանց Կոնգրեսի թույլտվության

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան բակում Սիրիայի հարցով հայտարարություն է արել: Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ պատրաստվում է Կոնգրեսի թույլտվությունը ստանալ Ասադի դեմ ռազմական գորողություն սկսելու համար: «Ես կհանդիպեմ Կոնգրեսի չորս առաջնորդներին, մենք դեբատներ կանցկացնենք ու կքվեարկենք: Մենք չենք սպասի ՄԱԿ-ի փորձագետների եզրակացություններին ու Անվտանգության խորհրդի համաձայնությանը », - նշել է Օբաման՝ հավելելով, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտակայքում տեղի ունեցած քիմիական հարձակումը վտանգավոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար: Նախագահը նաև նշել է, որ ռազմական գործողությունը կարճ, բայց «նախազգուշացնող» կլինի: