21 մարտի 2006 - 18:14 AMT
Ջավախքի ճանապահաշինության համար հատկացվել է 102.2 միլիոն ԱՄՆ դոլար
Գերմանական Kocks Consult GmbH ընկերությունը իրականացնելու է Սամցխե-Ջավախքի ծրագրով կառուցվելիք ճանապարհների նախնական ուսումնասիրություններն ու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ներկայացնելու է վերջնական նախագիծը: Նախապատրաստական այս փուլը արժելու է 3.196 միլիոն ԱՄՆ դոլար, որը հատկացվելու է այդ նպատակի համար ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Վրաստանի իշխանությանը հատկացված 4.1 միլիոն ԱՄՆ դոլարից: Վրաստանի վերանորոգվելիք ճանապարհների մեծ մասը անցնում է Սամցխե-Ջավախք եւ Քվեմո Քարթլի երկրամասերով: Ընդհանուր առմամբ մոտ 245 կմ ավտոճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքները կսկսվեն 2007թվականից: Սամցխե-Ջավախքի ճանապահաշինության ծրագրին համար հատկացվել է 102.2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը Վրաստանին հատկացված 295.3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի խոշորագույն բաժինն է: Շինարարությունը իրականացնող ընկերությունների ընտրության համար անցկացվելու է բաց, մրցակցային, միջագգային տենդեր, հայտնում է «Ա-Ինֆոն»: