2 սեպտեմբերի 2013 - 12:44 AMT
Ռումբի մասին լուրերը խուճապ են առաջացրել Ստամբուլի օդանավակայանում

Ռումբի մասին կեղծ հայտարարությունը Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանում խաւճապ է առաջացրել, գրում է «Սաբահ» թերթը: Ինչպես հայտնում է պարբերականը, երկուշաբթի առավոտյան Բելգիայի քաղաքացին հայտարարել է, որ օդանավակայանում կայանած իր ավտոմեքենան ականապատված է:

Ըստ թերթի, ազգությամբ թուրք Բելգիայի քաղաքացին իր մեքենայով 10 կայանած ավտոմեքենայի է հարվածել, հետո՝ հայտարարել, թե իր մեքենայում պայթուցիկ նյութեր կան:

Պատահարի վայր է ժամանել ոստիկանության կարգախումբը, որը պարզել է, որ Բելգիայի քաղաքացու մեքենան ականապատված չէ: Փաստով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում:

Օգոստոսի 14-ին նույնպես հաղորդագրություն էր ստացվել Ստամբուլի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին: Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այն ժամանակ հետաձգվեց Turkish Airlines և Lufthansa ավիաընկերոթւյունների 5 չվերթ:

Ռումբն, իբր, տեղադրվել էր Գերմանիա ուղևորվող ինքնաթիռներից մեկում: