3 սեպտեմբերի 2013 - 13:24 AMT
Այսօր Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է

Այսօր հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է: Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում: Դովլաթովը ծառայել է բանակում, 3 տարի ապրել է Տալլինում, աշխատել է թերթում, որից հետո վերադարձել է Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և »Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: 1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում: Արևմուտքում նա 12 գիրք հրատարակեց ռուսերեն լեզվով, նա նաև ամերիկյան ՓԵն-ակումբի դափնեկիր է, տպագրվել է New Yorker ամսագրում: Մինչ այդ նման պատվի ռուս գրողներից արժանացել էր միայն Վ. Նաբոկովը: Դովլաթովը շատ գեղեցիկ ռուսերենով էր գրում՝ ընտրում էր միայն «լավագույն բառերը լավագույն շարադասությամբ»: Դովլաթովի բոլոր ստեղծագործություններն այսպես թե այնպես ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերևակայելով: Իր ապրած կյանքն ու բառերը՝ահա այն ամենն, ինչ նա ուներ:

Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում: