21 մարտի 2006 - 19:57 AMT
Ռուսաստանում Հայաստանի օրերի փակումը նշանավորվելու է Էրմիտաժում Հայկական դահլիճի բացմամբ
Ռուսաստանում Հայաստանի օրերի փակումը նշանավորվելու է Էրմիտաժում Հայկական դահլիճի բացմամբ: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: «Հայկական դահլիճը ներկայացնելու է ոչ միայն Հայաստանի մշակույթը, այլեւ Ուրարտու պետության հարուստ ժառանգությունը»,-նշել է նա: Պիոտրովսկու խոսքերի համաձայն, միայն Էրմիտաժում հայկական մշակույթը ներկայացնող շուրջ 1000 նմուշ կա : «Ուրարտու հնագույն պետության մշակույթը հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Կովկասի մյուս ժողովուրդների սեփականությունը: Սակայն պետք չէ դրանց խառնել նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին»,- ճշտեց Մ. Պիոտրովսկին: