21 մարտի 2006 - 20:11 AMT
Երեւանում տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը
ՀՀ կառավարության նիստերի նախկին դահլիճում տեղի ունեցավ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային անվտանգության մի շարք առաջարկներ: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվեցին Ժամանակացույցով երկրորդ նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ ազգային անվտանգության շահերը: Հայաստանը միջազգային հանրության մեջ: ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթները» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն տրվեց - հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվեց իրականացնել դրանց խմբագրումը: