22 մարտի 2006 - 14:10 AMT
Ջ. Էվանս. Ինքնիշխան պետության համար սահմանների պաշտպանությունը առաջին կարեւորության հարց է
Հայաստանի սահմանների պաշտպանության էֆֆեկտիվության մակարդակը ելնում է միջազգային հանրության շահերից: Այդ մասին Հայաստանում նոր սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները արդեն երկար ժամանակ է օգնում են Հայաստանին` հանրապետության սահմանների վերահսկողության գործում: «Ամբողջ աշխարհը պետք է հետաքրքրված լինի մասայական ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման մեջ եւ այդ կոնտեքստում յուրաքանչյուր երկրի սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացումը հանդիսանում է ՄՈԶ տարածման կանխերգալման լավագույն միջոցը: Ինքնիշխան պետության համար, որպիսինն է Հայաստանը սահմանների պաշտպանությունը առաջին կարեւորության հարց է, եւ մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել այդ կարեւոր գործընթացում»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: